Իսրայել Կաց. Մենք ցանկանում ենք հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին, սակայն ԱՄՆ-ն տնտեսական և էներգետիկ ռիսկերի պատճառով թույլ չի տալիս հարձակում իրականացնել
Մենք շատ ենք ցանկանում հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին, սակայն ԱՄՆ-ն այս փուլում հարձակման հնարավորություն չի տալիս մեզ՝ տնտեսական և էներգետիկ ռիսկերի պատճառով, – այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հայտնում է «ՍԻ-ԷՆ-ԷՆ»-ը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտավախություն ունի, որ նման հարձակումները կարող են հանգեցնել Իրանի կողմից հարևան երկրների դեմ պատասխան հարվածների և նավթի գլոբալ ճգնաժամի:
Կացը նաև նշել է, որ Իրանին հարվածներ հասցնելու համար ամերիկյան կործանիչներն ու լիցքավորող ինքնաթիռները գործում են Իսրայելի տարածքից:
«Իրանը հարձակվում է տարածաշրջանի բոլոր երկրների վրա, բացի մեկից՝ Իսրայելից: Գիտեն, որ ամերիկյան կործանիչներն ու լիցքավորող ինքնաթիռներն այստեղից են օդ բարձրանում Իրանին հարվածներ հասցնելու համար», – հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը: