Իսրայել Կաց - Իսրայելի զինվորականները սպասում են ԱՄՆ-ի կանաչ լույսին՝ Իրանին «քարե դար» վերադարձնելու համար
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարում է, որ իր երկիրը պատրաստ է վերսկսել պատերազմը Իրանի դեմ։
Ինչպես նշել է Կացը, «իսրայելական զինվորականները սպասում են ԱՄՆ-ի կանաչ լույսին, նախևառաջ՝ Խամենեիի դինաստիայի ոչնչացումն ավարտելու համար»։
Պաշտպանության նախարարը նաև նշել է, որ Իրանի էներգետիկ և տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումը երկիրը կվերադարձնի «մութ և քարե դար»։
«Այս անգամ հարձակումը կլինի տարբեր և մահացու, և կհասցնի ավերիչ հարվածներ ամենացավոտ վայրերում, որոնք կցնցեն և կքանդեն Իրանի հիմքերը», – ասել է Կացը։
Տեղեկության համար, Իսրայել Կացը կրկնել է Դոնալդ Թրամփի մի քանի շաբաթ առաջ արած հայտարարությունը, ըստ որի, եթե Թեհրանը գործարք չկնքի, այն կվերադառնա «քարե դար»։