Իսրայել Կաց. Իսրայելը կրկին կհարվածի Իրանին, եթե Թեհրանը սպառնա

21:28, 10.07.2025

Իսրայելը կրկին կհարվածի Իրանին, եթե Թեհրանը սպառնա, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Իսրայելի երկար ձեռքը կհասնի ձեզ Թեհրանում, Թավրիզում, Սպահանում և ցանկացած այլ վայրում, որտեղ դուք կփորձեք վախեցնել կամ վնասել Իսրայելին: Մեզանից թաքնվելու տեղ չկա: Եթե մենք ստիպված լինենք վերադառնալ, մենք դա կանենք ավելի մեծ ուժով», – ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

Հիշեցնենք, որ հունիսին Իսրայելը 12-օրյա օդային պատերազմ սկսեց Իրանի հետ: Հարձակումներից հետո երկու կողմերն էլ համաձայնեցին ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի շուրջ։

Բունդեսթագը աջակցում է կորոնավիրուսի համավարակի ժամանակ գործողությունները հետաքննող հանձնաժողովի ստեղծմանը։

Նմանատիպ