Իսրայել Կաց. «Հեզբոլլահը» խաղում է կրակի հետ, եթե Լիբանանի կառավարությունը ոչինչ չանի դա կանգնեցնելու համար, երկիրը կայրվի», - հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Իսրայել Կաց. «Հեզբոլլահը» խաղում է կրակի հետ, եթե Լիբանանի կառավարությունը ոչինչ չանի դա կանգնեցնելու համար, երկիրը կայրվի», - հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Իսրայել Կացբ ասել է, որ Հեզբոլլահի առաջնորդ Նաիմ Քասեմը «խաղում է կրակի հետ», իսկ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը վտանգի է ենթարկում երկրի ապագան։

«Լիբանանում հրադադար չի կարող լինել, եթե մեր զինվորների վրա կրակեն», – ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

Պաշտոնական հրադադարի պայմաններում Իսրայելը և «Հեզբոլլահը» շարունակում են կրակել միմյանց վրա։ Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են համաձայնագիրը խախտելու մեջ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն իրավունք ունի շարունակել իր ռազմական գործողությունները, և որ պատերազմի նպատակները դեռևս լիովին չեն իրագործվել։