Իսրայել-Համաս պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ինդոնեզիան մարդասիրական օգնություն է ուղարկում Գազայի բնակչությանը
Իսրայել-Համաս պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ինդոնեզիան մարդասիրական օգնություն է ուղարկում Գազայի բնակչությանը

Իսրայել-Համաս պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ինդոնեզիան մարդասիրական օգնություն է ուղարկում Գազայի բնակչությանը։ Հայտնում է «Times of Israel»-ը։

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն 51,5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Ջակարտայի Հալիմ Պերդանակուսումա ռազմաօդային բազայից։

Վիդոդոն ասաց, որ օգնությունը ներառում է բժշկական պարագաներ, սնունդ, վերմակներ, վրաններ և այլ իրեր, որոնք հավաքել են Ինդոնեզիայի քաղաքացիական անձինք:

Ինչպես գրում են լրատվամիջոցները, օգնությունը Եգիպտոսի Էլ-Արիշ օդանավակայան կուղարկվի երեք բեռնատար ինքնաթիռներով։

«Սա Ինդոնեզիայի համերաշխության ձևն է, մարդկության հանդեպ ինդոնեզացիների մտահոգության ձև, քանի որ Գազայում հումանիտար ողբերգությունն անընդունելի է և պետք է հնարավորինս շուտ դադարեցվի», – ասել է Վիդոդոն: