Իսրաելի բանակը սպանել է «Իսլամական Ջիհադի» հրամանատար Բահա Աբու Ալ Ատային
Իսրաելի բանակը Ղազայի հատվածում սպանել է «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատար Բահա Աբու Ալ Ատային: Ըստ Իսրաելի պաշտպանության նախարարության, Ալ-Ատան ուղիղ կապ է ունեցել Իսրաելի խաղաղ բնակչության վրա իրականացրած հարյուրավոր ահաբեկչական հարձակումների հետ:
Իսրաելի պաշտպանության նախարարությունում ասում են, որ «Իսլամական ջիհադի» առաջնորդը պլանավորում էր նոր գրոհ: Իսրայելցի զինվորականները հարված են հասցրել բնակելի տանը, որտեղ գտնվում էր Բահա Աբու Ալ Ատան: «Իսլամական ջիհադի» լիդերի սպանությունից հետո Ղազայի հատվածից Իսրաելի ուղղությամբ արձակվել են տասնյակ հրթիռներ: Մի քանի հրթիռ վնասազերծվել է իսրաելական «Երկաթե գմբեթ» համակարգի օգնությամբ: Զոհերի մասին տեղեկություններ չկան: