Իսպանիայում՝ Բարսելոնայի մերձակայքում, անտառային հրդեհի դեմ պայքար են մղում

20:13, 04.07.2026

Իսպանիայում՝ Բարսելոնայի մոտակայքում, պայքարում են անտառային հրդեհի դեմ. այս մասին գրում է իսպանական գործակալությունը։

Ինչպես հաղորդում է մամուլը, հրդեհն արդեն ոչնչացրել է 2,300 հեկտար տարածք։ Գիշերվա ընթացքում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է շուրջ 500 հրշեջ։

Բարսելոնայից հյուսիս բռնկված հրդեհը տարածվել է նաև ազգային պարկի տարածքում, ինչպես նաև այրվել է մեկ բնակելի տուն։ Տուժածներ չկան։

Հրդեհի պատճառով հարակից յոթ մունիցիպալիտետների մոտ 12 հազար բնակչի խորհուրդ է տրվել մնալ իրենց տներում, փակել պատուհանները և առանց հատուկ հրահանգի չփորձել լքել հրդեհի գոտին։ Հրշեջ-փրկարարական ծառայությունից պարզաբանում են, որ ինքնագլուխ տարհանումը լուրջ վտանգ է պարունակում, քանի որ մարդիկ ճանապարհին կարող են հայտնվել կրակի շրջափակման մեջ։

Նմանատիպ