Իսպանիայում Վրաստանի դեսպանը հանդիպում է անցկացրել Իսպանիայի Կոնգրեսի Ազգային անվտանգության համատեղ հանձնաժողովի նախագահին հետ
2025 թվականի մայիսի 6-ին Իսպանիայում Վրաստանի դեսպան Ալեքսանդր Չքուասելին հանդիպում է անցկացրել Իսպանիայի Կոնգրեսի Ազգային անվտանգության համատեղ հանձնաժողովի նախագահ Էդուռնե Ուրիարտե Բենգոեչեայի հետ։ Տեղեկությունը տարածում է Իսպանիայում Վրաստանի դեսպանատունը։
Դեսպանատան հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ապագա հնարավորությունները, երկկողմ այցելությունների փոխանակման կարևորությունը և խորհրդարանական բաղադրիչի դերը երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ամրապնդման հարցում։
«Պատգամավոր Էդուռնե Ուրիարտեն պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը Վրաստանի հետ օրենսդրական մակարդակով և խոսել է կոնկրետ նախաձեռնությունների մասին, որոնք ապագայում էականորեն կձևավորեն երկկողմ հարաբերությունների օրակարգը», – նշված է Իսպանիայում Վրաստանի դեսպանատան հաղորդագրության մեջ։