Իսպանիայում, Վրաստանի 4 քաղաքացի դատապարտվել է 13 տարվա ազատազրկման
Իսպանիայում, Վրաստանի 4 քաղաքացի դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

Իսպանիայի դատարանը Վրաստանի չորս քաղաքացու սահմանել է 13 տարվա ազատազրկում:

europapress.es-ի տեղեկությամբ, նրանք մեղադրվում են բնակարաններ թալանելու մեջ: Նրանցից չորսին ձերբակալել են 2017 թվականին, Վալադոլիդ քաղաքում:

Ոստիկանությունը նրանց կալանավորելիս առգրավել է գողացված ժամացույցեր, թանկարժեք իրեր և 11 հազար եվրո: Գողացված իրերից մեկի արժեքը կազմում էր 1880 եվրո:

Դատավարությանը մեղադրող կողմը պահանջում էր 28 տարվա ազատազրկում, սակայն համաձայնության արդյունքում նրանք դատապարտվել են շուրջ 13 տարվա ազատազրկման:

Բանտարկյալների համաներման հարցը կքննարկվի 5 տարի հետո: