Իսպանիայում վրացական հանցավոր խմբավորումների դեմ իրականացված լայնածավալ հատուկ գործողության արդյունքում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել
Իսպանիայում լայնածավալ հատուկ գործողություն է անցկացվել վրացական հանցախմբի դեմ: Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հատուկ գործողության արդյունքում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել։ Հանցավոր խմբի գործունեությունը կապված է տների կողոպուտի և փողերի լվացման հետ։
Խուզարկություններ են իրականացվել ավելի քան 30 հասցեներում, այդ թվում՝ Բարսելոնայում և Կատալոնիայի այլ քաղաքներում։
«Շոդկա» կոչվող հատուկ գործողությունն իրականացվել է Իսպանիայի ազգային ոստիկանության, Ինտերպոլի և ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ համագործակցությամբ։ Օպերատիվ միջոցառումներին մասնակցել է կատալոնացի մոտ 350 ոստիկան։
Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այն հասցեների թվում, որտեղ հատուկ գործողության շրջանակներում ռեյդեր են անցկացվել, Բարսելոնայում գտնվող տրանսպորտային ընկերության գրասենյակն է։ Հետաքննությունը ենթադրում է, որ ընկերությունն օգտագործվել է՝ գողացված իրերը առաքելու համար։