Իսպանիայում ուժեղ փոթորկի հետեւանքով հինգ մարդ է զոհվել, կան նաեւ անհետ կորածներ
Իսպանիայում ուժեղ փոթորկի հետեւանքով հինգ մարդ է զոհվել, կան նաեւ անհետ կորածներ

Իսպանիայում ուժեղ փոթորկի հետեւանքով հինգ մարդ է զոհվել, կան նաեւ անհետ կորածներ։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ փրկարարները երեք տղամարդու դի են հայտնաբերել Մադրիդից հարավ գտնվող Տոլեդո նահանգում:

Բացի այդ, ըստ լրատվամիջների տեղեկությունների, նրանք փնտրում են մի տղամարդու, ով իր կնոջ և երկու երեխաների հետ ճանապարհորդում էր Մադրիդի շրջանում։ Նրանց մեքենան քշել է Ալբերշե գետի ջրերը, սակայն կորածի ընտանիքի անդամները կարողացել են դուրս գալ մեքենայից։ Եվս երկու մարդ համարվում է անհետ կորած։

Անցած շաբաթ Իսպանիայում գրանցվել են ուժեղ քամիներ, անձրեւներ և կարկուտ: Կատալոնիայի մունիցիպալիտետի մոտ 10 հազար բնակիչների ջրհեղեղի սպառնալիքի պատճառով մի քանի ժամով արգելվել է լքել տները։