Իսպանիայում շարունակվում են բնակարանային ճգնաժամի և բարձր վարձավճարների դեմ մասշտաբային բողոքի ակցիաները

13:47, 03.10.2026

Իսպանիայում բնակարանային ճգնաժամի և բարձր վարձավճարների դեմ մասշտաբային բողոքի ակցիաները շարունակվում են:  

Մադրիդի կենտրոնում երեկ երեկոյան հազարավոր դեպքերով ցուցարարներ են դուրս եկել փողոց այն բանից հետո, երբ Իսպանիայի խորհրդարանը չի աջակցել կառավարության նախաձեռնած երկու օրինագծերին:  

Այսօր ակցիաներ են ծրագրված երկրի ավելի քան 50 քաղաքներում:  

Բնակչության բողոքի ալիքը բարձրացել է 87-ամյա թոշակառու Մարիա դել Կարմեն (Մարիկարմեն) Աբասկալի վտարումից հետո, ով տասնամյակներ շարունակ ապրում էր Մադրիդի իր բնակարանում, մինչև նոր սեփականատերը վարձավճարն ավելացրեց 275%-ով: Փաստը բողոքի ալիք է բարձրացրել ողջ երկրում, իսկ Մադրիդի կենտրոնական հրապարակում վրանային քաղաք է տեղադրվել:  

Զարգացող իրադարձությունները հարցականի տակ են դրել նաև վարչապետ Պեդրո Սանչեսի փոքրամասնության կառավարության հարցը: Ընդդիմությունը պահանջում է անհապաղ արտահերթ ընտրություններ նշանակել, իսկ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ լուրջ ճնշման և կոռուպցիոն սկանդալների ֆոնին Սանչեսը կարող է լրջորեն դիտարկել արտահերթ ընտրությունների անցկացումը:

Նմանատիպ