Իսպանիայում ռուսամետ երեք հաքերներ են ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրների դեմ կիբերհարձակումների համար
Իսպանիայում ռուսամետ հաքերներ են ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրների դեմ կիբերհարձակումների համար։ Այս մասին տեղեկություն է տարածում «Ռոյթերս» գործակալությունը՝ հիմնվելով իսպանական ոստիկանության վրա։
Ըստ իսպանացի իրավապահների՝ նրանք կիբերհարձակումներ են իրականացրել պետական հաստատությունների և ռազմավարական հատվածների դեմ։
Ոստիկանության տվյալներով՝ կիբեր հարձակումներն ուղղված են եղել Ուկրաինային աջակցող երկրների պետական և մասնավոր կազմակերպությունների, կարևոր ենթակառուցվածքների և ծառայությունների դեմ։
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որն արվել է կասկածյալներից մեկի տան խուզարկության ժամանակ։