Իսպանիայում կորոնավիրուսի օրական դեպքերի թիվը գերազանցել է 25 հազարը
Իսպանիայում կորոնավիրուսի օրական դեպքերի թիվը գերազանցել է 25 հազարը, որը հոկտեմբերից հետո արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է:
Բացի այդ, վերջին 24 ժամում Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 199 մարդ:
Երկրում համավարակի մեկնարկից մինչ օրս արձանագրված է կորոնավիրուսի ավելի քան 2 միլիոն դեպք, վարակից զոհվել է 51 874 մարդ: