Իսպանիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի։ Նրանցից Վալենսիայում տեղի ունեցած աղետի հետևանքով զոհվել է 92 մարդ։
Իսպանիայի անվտանգության և արտակարգ իրավիճակների վարչությունը շարունակում է զգուշացնել բնակիչներին եղանակային պայմանների վատթարացման մասին։
Կաստելյոն, Վալենսիա և Ալիկանտե քաղաքների բնակիչների համար հայտարարվել են և՛ դեղին, և՛ կարմիր տագնապի մակարդակ: Ջրհեղեղների հետեւանքով տասնյակ մունիցիպալիտետներ ջրի տակ են անցել, ճանապարհներ ու ավտոճանապարհներ արգելափակվել, ավերվել են կամուրջներ։
Երկրի վարչապետը մեկնաբանել է ջրհեղեղը. Պեդրո Սանչեսը քաղաքացիներին կոչ է արել չափազանց զգույշ լինել «Դանա» փոթորկի պատճառով։ Նա նաև նշել է, որ Իսպանիային հարվածել է դարի ամենահզոր փոթորիկը։