Իսպանիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 158-ի։ Իսպանական լրատվամիջոցների տվյալներով՝ Վալենսիայում մահացել է 155 մարդ, Կաստիլիա Լա Մանչայում՝ երկու, Անդալուսիայում՝ մեկը։
Փրկարարները շարունակում են մի քանի վայրերի որոնողական աշխատանքները։ Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսն ասել է, որ առաջնահերթությունը անհայտ կորածների որոնումն է։ Ռոբլսը նշել է, որ լուրջ տուժել են Վալենսիա, Պայպորտա և Մասանա քաղաքները։
Իսպանիայի պաշտպանության նախարարությունը աղետի գոտի է ուղարկել 1205 զինվորական, 300 մեքենա, 15 ուղղաթիռ և 18 անօդաչու թռչող սարք։ Մինչ այժմ փրկվել է ավելի քան 100 մարդ։