Իսպանիայում, Վալենսիայի շրջանում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 51-ի։
Հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրհեղեղներն ու տեղատարափ անձրեւները վնասել են ճանապարհներն ու կամուրջները, քշել մեքենաներն ու ջրով լցվել քաղաքներ։
Վալենսիայի շրջանի ղեկավար Կառլոս Մացոնը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ աղետի պատճառով փրկարար ծառայությունները չեն կարողանում հասնել որոշ շրջաններում խրված քաղաքացիներին։
«Եթե շտապօգնության ծառայությունները չեն ժամանել, դա ոչ թե ռեսուրսների սղության պատճառով է, այլ մուտքի խնդրի պատճառով»,- ասաց նա՝ նշելով, որ որոշակի տարածքներ հասնելը բացարձակապես անհնար է։
Վալենսիայում տասնյակ մարդիկ գիշերել են բեռնատարներում ու մեքենաներում, ինչպես նաև տանիքներում՝ սպասելով օգնության։ Սոցցանցերում տեսանյութեր են տարածվում, որտեղ երեւում է, որ որոշ մարդիկ փորձում են փրկվել՝ ծառեր մագլցելով։
Վալենսիայի մարզում հայտարարվել է տագնապի ամենաբարձր մակարդակ։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կոչ է անում քաղաքացիներին հետևել իշխանությունների առաջարկներին և խուսափել առանց հատուկ անհրաժեշտության ճանապարհորդությունների։