Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 217-ի։ Նրանցից 213-ը մահացել է Վալենսիայում։
Այս պահի դրությամբ Վալենսիայի հարավում տագնապի կարմիր մակարդակ է։ Օդերևութաբանները հայտնում են, որ սպասվում են առատ տեղումներ։ Մազարոնի բնակիչներին արդեն կոչ է արվել զգույշ լինել և ծանուցումներ են ուղարկել տանը մնալու համար:
Հիշեցնենք՝ այսօր Իսպանիայի թագավոր Ֆիլիպը, թագուհու եւ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ միասին գտնվում էր Վալենսիայում՝ Պաիպորտա քաղաքում։ Քաղաքացիների բողոքի պատճառով նրանք շուտով ստիպված են եղել լքել տարածքը։ Մարդիկ տարբեր առարկաներ էին նետում նրանց ուղղությամբ։
Ըստ Պայպորտի բնակիչների՝ բողոքի պատճառը եղել է կառավարության անգործությունը, քանի որ նրանք չեն զգուշացրել սպասվող ջրհեղեղի մասին, որը հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել։