Իսպանիայում գողության մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի երեք քաղաքացի
Մադրիդում և Ալիկանտեում գողության մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի երեք քաղաքացի: Իսպանական մամուլի լրատվությամբ հանցավոր խմբի անդամները մեղադրվում են վեց բնակարան թալանելու մեջ:
Հանցագործների բնակարանը գտնվում էր Ալիկանտեում, սակայն նրանց ձերբակալել են Մադրիդ գնալու ճանապարհին:
Իսպանիայի ոստիկանությունից հայտնել են, որ հանցավոր խմբի անդամները երկու բնակարան թալանել են Ալիկանտեում, իսկ չորսը Մադրիդում:
Ձերբակալվածների բնակարանը խուզարկելու ժամանակ իրավապահները առգրավել են գողացված իրերը, այդ թվում էլեկտրոնային սարքավորումներ, թանկարժեք իրեր, բջջային հեռախոսներ և փաստաթղթեր:
Ոստիկանությունում հայտարարել են, որ հետաքննության շրջանակներում հնարավոր է ձերբակալվեն նաև այլ անձինք:
Հեղինակ -
Edgar Barsegyan