Իսպանիայում գողության մեղադրանքով ձերբակալել են Վրաստանի 5 քաղաքացու
Իսպանիայում գողության մեղադրանքով ձերբակալել են Վրաստանի 5 քաղաքացու

Իսպանիայում ձերբակալել են Վրաստանի քաղաքացիներով համալրված հանցավոր խմբավորում: Իսպանական մամուլի տեղեկությամբ, Ալմերիայում ձերբակալել են չորս տղամարդու և մեկ կնոջ, որոնք մեղադրվում են բնակարաննների կողոպուտի մեջ: Ոստիկանությունը ձերբակալվածների մեքենայից առգրավել է գողացված իրերը և դռների կողպեքներ բացող սարքավորումը: Հետաքննության տեղեկությամբ, ձերբակալվածները Ալմերիա քաղաքում թալանել են 14 տուն: Հետաքննությունն ընթանում էր 2018 թվականի հունվարից:

Իրավապահների տեղեկությամբ, մեղադրյալները կողոպուտի համար ընտրում էին այնպիսի օրեր, երբ տանը ոչ ոք չէր լինում: Գողացված իրերի միջև հիմնականում եղել են թանկարժեք իրեր, ժամացույցներ, փող և կենցաղային տեխնիկա: