Իսպանիայում էլեկտրաէներգիայի վթարային անջատման պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն

10:39, 29.04.2025

Իսպանիայում արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս մասին հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարը։

Նախարարի խոսքով՝ արտակարգ դրությունը կկիրառվի այն շրջաններում, որոնք ինքնուրույն դիմել են այդ պահանջով։

«BBC»-ի հաղորդմամբ, այս պահին արտակարգ դրություն պահանջել են Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան։

Միևնույն ժամանակ, Իսպանիայի էլեկտրականության ընկերությունը՝ «Red Eléctrica»-ն, հայտնել է, որ էլեկտրամատակարարումը արդեն վերականգնվել է բնակչության ավելի քան 20 տոկոսի համար։

Հիշեցնենք, որ Իսպանիայում և Պորտուգալիայում ապրիլի 28-ին տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում, ինչը երկու երկրներում բազմաթիվ խնդիրներ է առաջացրել։ Իսպանիայի վարչապետի խոսքով՝ դեռ անհայտ է, թե ինչն է դարձել անջատման պատճառը։ Իսկ Պորտուգալիայի էներգետիկ ընկերությունը հայտնում է, որ երկրի տարածքում էլեկտրաէներգիայի անջատումը կարող էր կապված լինել Իսպանիայի էլեկտրական ցանցում տեղի ունեցած խափանման հետ, իսկ էլեկտրամատակարարումը ամբողջությամբ վերականգնելու համար կպահանջվի մոտ մեկ շաբաթ։

Նմանատիպ