Իսպանիայում ձերբակալվել է «վրացական մաֆիայի» 4 անդամ
Իսպանիայում ձերբակալվել է «վրացական մաֆիայի» 4 անդամ

Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական դեպարտամենտի և Իսպանիայի Թագավորության ներքին գործերի նախարարության ազգային ոստիկանության համագործակցության արդյունքում, Մադրիդում ձերբակալել են վրացական կազմակերպված հանցավոր խմբի չորս անդամի: Նրանցից չորսն էլ Վրաստանի քաղաքացիներ են:

Հետաքննության տեղեկությամբ, հանցավոր խմբի անդամները Մադրիդում և դրա մերձակայքում կողոպտում էին տներ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, իրավապահները ձերբակալվածների տունը խուզարկելիս առգրավել են մեծ քանակությամբ գողացված իրեր, զարդեր, թանկարժեք իրեր և 9 ատրճանակ:

Գործած հանցանքը նկատի ունի 2-ից 5 տարվա ազատազրկում:

Հետաքննությունը վարում է Իսպանիայի Թագավորության ներքին գործերի նախարարության ազգային ոստիկանության քրեական վարչության դեպարտամենտը:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, նշված գործի նախաձեռնողը Վրաստանի ներքին գործերի նախարարությունն է, որը իսպանացի գործընկերներին փոխանցել է օպերատիվ տեղեկություն քրեական խմբավորման և դրա գործունեության մասին:

Առաջին ալիքի տեղեկությամբ, ձերբակալված են Օթար Բոլքվաձեն, Մալխազ Բոլքվաձեն, Բեքա Բոլքվաձեն և Լևան Ջոխաձեն, այստեղից երեքը՝ անցյալում դատապարտված: