Իսպանիայում բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել
Իսպանիայի Վալենսիա քաղաքի 14-հարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել։
Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ տուժել է 14 մարդ, այդ թվում՝ վեց հրշեջ և մեկ անչափահաս։ Առայժմ 19 մարդ համարվում է անհետ կորած։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 20 էկիպաժ։
Ինչպես հայտում է լրատվամիջոցը, հրդեհը սկսվել է բնակելի շենքի չորրորդ հարկից և տարածվել է ամբողջ շենքով։ Հրդեհի պատճառն այս պահին հայտնի չէ։
Միջադեպին արձագանքել է նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։
«Ես ցնցված եմ Վալենսիայի շենքերից մեկում բռնկված սարսափելի հրդեհից… Ցանկանում եմ իմ համերաշխությունը հայտնել բոլոր տուժածներին և շտապօգնության անձնակազմին, ովքեր արդեն դեպքի վայրում են»,- գրել է Սանչեսը սոցցանցերում։