Իսպանիայում, բնակարաններ թալանելու փորձի ժամանակ ձերբակալել են Վրաստանի երեք քաղաքացու
Իսպանիայում, բնակարաններ թալանելու փորձի ժամանակ ձերբակալել են Վրաստանի երեք քաղաքացու

Իսպանիայի ոստիկանությունը քրեական խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով ձերբակալել է Վրաստանի երեք քաղաքացու: Ինչպես տեղեկացնում է իսպանական մեդիան, տղամարդկանց ձերբակալել են Բասկեթում, Վիտորիա քաղաքում գտնվող շենքերից մեկի մուտքի ներսում: Կասկածելի անձանց մասին ոստիկանությանն էին տեղեկացրել քաղաքացիները: Նրանց տեղեկությամբ, երեք անհայտ տղամարդ փորձում էին բացել տարբեր բնակարանների դռներ:

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տեղի բնակիչների մեծ մասը գտնվում էր ավանդական տոնին և բնակարաններում գրեթե ոչ ոք չկար: Տեղում ոստիկանության հայտնվելուց հետո, անհայտ անձինք փորձել են փախչել, սակայն իրավապահներին հաջողվել է նրանց ձերբակալել: Խուզարկության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել են կողպեքը բացող սարքավորումններ: Երեք ձերբակալվածներն էլ Վրաստանի քաղաքացիներ են: Նրանցից մեկը հետապնդվում էր Կատալոնիայում բնակարան թալանելու համար: Նրան տեղափոխել են բանտ: Մնացած երկուսին ազատ են արձակել գրավի դիմաց:

Ինչպես գրում են իսպանական ԶԼՄ-ները, այս տարի ամռանը բնակարանների կողոպուտի փորձի փաստով ձերբակալել են Վրաստանի 7 քաղաքացու: