Իսպանիայի վարչապետը Վալենսիայի շրջանում ջրհեղեղն անվանել է դարի ամենածանր բնական աղետը և օգնության է ուղարկում լրացուցիչ 10 000 զինվոր
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Վալենսիայի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղները դարի ամենասարսափելի բնական աղետն է համարում։
Նրա խոսքով՝ Իսպանիայի կառավարությունը լրացուցիչ 10 հազար զինվորական կուղարկի տարածաշրջան։
Իսպանիայի վարչապետը նշել է, որ ջրհեղեղի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 211-ի։
«Վերջին 48 ժամվա ընթացքում պետական անվտանգությունն ու զինված ուժերը ստուգել են հազարավոր ավտոտնակներ, տներ, ճանապարհներ, մինչ այժմ զոհերի թիվը հասել է 211-ի։ Խոսքն ամենալուրջ ջրհեղեղի մասին է, որ տեսել է մեր մայրցամաքը այս դարում։ Ես գիտեմ, որ մեր տված արձագանքը բավարար չէ։ Գիտեմ, որ կան լուրջ խնդիրներ և հուսահատ մարդիկ հարազատներին են փնտրում։ Մարդիկ չեն կարող մտնել իրենց տները։ Գիտեմ, որ մենք պետք է ավելի լավ գործենք, օգնությունը ժամանակ է պահանջում»,- ասել է Պեդրո Սանչեսը։