Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ շուտով երկրի խորհրդարանին առաջարկելու է ճանաչել Պաղեստինը որպես անկախ պետություն
Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ շուտով երկրի խորհրդարանին առաջարկելու է ճանաչել Պաղեստինը որպես անկախ պետություն

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ շուտով երկրի խորհրդարանին առաջարկելու է ճանաչել Պաղեստինը որպես անկախ պետություն։

«Ես օրենսդիր մարմնին առաջարկում եմ, որ Իսպանիան ճանաչի Պաղեստին պետությունը։ Ես դա անում եմ բարոյական համոզմունքից ելնելով, արդար նպատակներով և քանի որ դա երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի գոյակցության միակ ճանապարհն է»,- ասել է վարչապետը։

Իսպանիայի վարչապետի խոսքով՝ Գազայի հետ կապված իր դիրքորոշումը շատ նման է Ռուսաստանի միջամտությունից հետո Ուկրաինային իր աջակցությանը։

Սանչեսը նշել է, որ Իսպանիան և՛ Ռուսաստանից, և՛ Իսրայելից պահանջում է հարգել միջազգային իրավունքի գերակայությունը։