Իսպանիայի ոստիկանությունը բնակարանի կողոպուտի փորձի ժամանակ ձերբակալել է Վրաստանի քաղաքացու
Իսպանիայի ոստիկանությունը բնակարանի կողոպուտի փորձի ժամանակ ձերբակալել է Վրաստանի քաղաքացու:
Ինչպես գրում է իսպանական մամուլը, միջադեպը տեղի է ունեցել Ուեսկա քաղաքում: Ոստիկանությանը կասկածելի արտաքինով տեղամարդու մասին տեղեկություն էր փոխանցել քաղաքացին: Իրավապահների հայտնվելուց հետո տղամարդը փորձել է թաքնվել, սակայն ոստիկաններին հաջողվել է նրանց ձերբակալել: Խուզարկության ժամանակ, ձերբակալվածի մոտ հայտնաբերվել են իրեր, որոնց միջոցով նա նշում էր այն բնարականները, որոնք պետք է թալաներ:
Հետաքննության տեղեկությամբ, Վրաստանի 34-ամյա քաղաքացին մի քանի անգամ դատապարտվել է Բարսելոնայում բնակարան կողոպտելու համար: Նրան մեղադրանք էր ներկայացվել իրավապահների վրա հարձակվելու և բնակարաններ կողոպտելու մեջ: