Իսպանիայի Մուրսիա քաղաքի գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել
Իսպանիայի Մուրսիա քաղաքի գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել

Իսպանիայի Մուրսիա քաղաքի գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել։ Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարար ծառայությունները փնտրում են մի քանի մարդկանց, որոնց գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ։

Միջադեպի հետեւանքով չորս մարդ վիրավորվել է։ Հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը վեցից մինչև յոթը Theatre գիշերային ակումբում և տարածվել այլ գիշերային ակումբներում՝ առևտրային և ժամանցի տարածքում, որը հայտնի է որպես Ատալայաս:

Հրշեջներին հաջողվել է մարել կրակը և գտնվում են գիշերային ակումբներում՝ տուժածներին հայտնաբերելու համար։

«Թատրոն», «Գոլդեն» և «Ֆոնդա» գիշերային ակումբները վնասված հրդեհի պատճառները դեռևս անհայտ են։