Իսպանիայի կառավարությունն Իտալիայի կառավարությունից պահանջում է մինչև օգոստոսի 9-ը չեղարկել Իսպանիայից ժամանած ժողովրդի համար սահմանված սահմանային վերահսկողությունը

18:15, 07.08.2026
Իսպանիայի կառավարությունն Իտալիայի կառավարությունից պահանջում է մինչև օգոստոսի 9-ը չեղարկել Իսպանիայից ժամանած ուղևորների համար սահմանված սահմանային վերահսկողությունը, – այս մասին տեղեկություն է տարածում «Եվրոնյուզը»։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ փաստաթղթում նշված է, որ այս միջոցառումն անարդար է, հակասում է Եվրամիության շահերին և խտրական է Իսպանիայի քաղաքացիների նկատմամբ։
Իսպանիայի վարչապետի աշխատակազմում հայտարարում են, որ եթե Իտալիան չհանի նշված սահմանափակումները, Մադրիդը սեփական քաղաքացիների շահերը պաշտպանելու համար կձեռնարկի «համաչափ պատասխան քայլեր», թեև չի հստակեցվում, թե ինչ են ներառում այդ քայլերը։
Իսպանիայում հայտարարում են, որ Իտալիայի կողմից օգոստոսի 1-ին ընդունված որոշումը «հիմնված է կեղծ արգումենտների վրա» և հակասում է Շենգենյան սահմանային օրենսգրքին ու փաստերին։
Իսպանիայի կառավարության հայտարարությամբ՝ անցյալ շաբաթ Սեուտա ապօրինի մուտք գործած ոչ մի միգրանտ Շենգենյան գոտում ազատ տեղաշարժվելու իրավունք չի ստացել, քանի որ Սեուտան ունի հատուկ կարգավիճակ։
Մադրիդում նաև հայտնում են, որ միգրանտների մեծ մասն արդեն վերադարձել է Մարոկկո։

Նմանատիպ