Իսպանիայի կառավարությունը հավանության է արժանացրել միգրացիայի և ապաստանի տրամադրման մասին օրենսդրության բարեփոխումը նախատեսող օրինագիծը

22:06, 25.08.2026
Իսպանիայի կառավարությունը հավանության է արժանացրել միգրացիայի և ապաստանի տրամադրման մասին օրենսդրության բարեփոխման վերաբերյալ օրինագիծը:
Երկրի ներքին գործերի նախարար Ֆեռնանդո Գրանդե-Մարլասկայի պարզաբանմամբ՝ օրինագծի նպատակն է «իսպանական օրենսդրությունը համապատասխանեցնել Միգրացիայի և ապաստանի տրամադրման վերաբերյալ ԵՄ պակտին»:
Բարեփոխումը նախատեսում է նաև անօրինական միգրանտների հետվերադարձի համար սկրինինգի (զննման) հայեցակարգիներդրումը, որը պարտադիր է Եվրամիության անդամ երկրների համար:
Եվրոպական կանոնակարգով սահմանված է առավելագույնը 7 օր, որի ընթացքում հնարավոր է միգրանտին պահել պահման կենտրոնում (իզոլյատորում), մինչև հետվերադարձի ընթացակարգի շրջանակներում կորոշվի, թե երբ է դիմորդը լքելու երկրի տարածքը: Իսկ Իսպանիայում այդ ժամկետը 72 ժամ է, և դրա երկարաձգումը հնարավոր է միայն դատավորի որոշմամբ: Ներքին գործերի նախարար Ֆեռնանդո Գրանդե-Մարլասկայի խոսքով՝ 72-ժամյա ժամկետը չի ավելացվելու:

Նմանատիպ