Իսպանիայի հավաքականը աշխարհի չեմպիոն է. Չինաստան 2019
Չինաստանում ավարտվել է բասկետբոլի աշխարհի առաջնությունը, որի հաղթող է դարձել Իսպանիայի ազգային հավաքականը:
Չնայած սպասումներին, եզրափակիչ հանդիպումը անց է կացվել առանց լարվածության և Իսպանիայի հավաքականը հեշտությամբ ՝95-75 հաշվով պարտության է մատնել Արգենտինային:
Եվրոպացիները առավելություն են ձեռք բերել հենց հանդիպման սկզբում և մինչև խաղի ավարտը կասկածի տեղիք չեն տվել հանդիպման արդյունքին: Միակ բանը, որը հաջողվել է արգենտինացիներին, դա առաջին քառորդում մեկ միավորով պարտվելն էր (14-13):
Իսպանացիների շարքերում լավագույնը Մարկ Գասոլն էր, ով գցել է 14 միավոր, իսկ Արգենտինայի հավաքականից 24 միավորով լավագույնը Գաբրիել Դեկն էր:
Աշխարհի առաջնության լավագույն խաղացողի մրցանակը փոխանցվել է իսպանացի, Ռիկի Ռուբիոյին: