Իսպանիայի հարավում ծայրահեղ աջերի և միգրանտների միջև բախումների հետևանքով հինգ մարդ վիրավորվել է
Իսպանիայի հարավում բախումներ են տեղի ունեցել ծայրահեղ աջերի և միգրանտների միջև: Reuters-ի տվյալներով՝ բախումները սկսվել են այն բանից հետո, երբ երիտասարդները, ենթադրաբար աֆրիկյան ծագումով, հարձակվել են Տոռե Պաչեկո քաղաքի տեղացի բնակչի վրա: Հինգ մարդ վիրավորվել է, մեկը ձերբակալվել է:
Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ցուցարարները և քաղաքացիները, որոնք ձեռքներին Մարոկկոյի դրոշներ են, հայհոյում միմյանց:
Ավելի վաղ, քաղաքային վարչակազմի կոչով, մոտ 2000 մարդ հավաքվել էր քաղաքապետարանի մոտ: Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ հանրահավաքի պատճառը 68-ամյա տեղացի տղամարդու վրա հարձակումն է եղել: Լրագրողների խոսքով, քաղաքապետարանի մոտ հանրահավաքը խաղաղ է եղել, սակայն դրա ավարտից հետո որոշ արմատական ակտիվիստներ սկսել են փողոցներով հետապնդել հյուսիսաֆրիկյան ծագում ունեցող մարդկանց:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Տոռե Պաչեկո քաղաքի բնակիչների մեկ երրորդը օտարերկրացիներ են, որոնցից շատերը զբաղված են գյուղատնտեսությամբ: