Իսպանիայի ձեռնարկատերերի կազմակերպությունների կոնֆեդերացիայի տվյալներով՝ էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատումը Իսպանիայի տնտեսությանը մոտավորապես 1,6 միլիարդ եվրոյի վնաս է հասցրել
Իսպանիայի ձեռնարկատերերի կազմակերպությունների կոնֆեդերացիայի տվյալներով՝ էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատումը Իսպանիայի տնտեսությանը հասցրել է մոտ 1.6 միլիարդ եվրոյի վնաս։ Կոնֆեդերացիայի հայտարարությունում նշվում է, որ սա երկրի համախառն ներքին արդյունքի մոտ 0.1 տոկոսն է։
Տեղական մամուլի հաղորդմամբ՝ որոշ բանկային վերլուծաբաններ կանխատեսում էին մինչև 2.25-ից 4.5 միլիարդ եվրո վնաս։ Միևնույն ժամանակ, այլ փորձագետներ կարծում են, որ վնասը կարող է ավելի փոքր լինել, քանի որ արտադրական կորուստները հնարավոր է փոխհատուցվեն տարվա ընթացքում։
Ապրիլի 28-ին էլեկտրաէներգիայի անջատման պատճառով երկիրը, գործնականում, ավելի քան 10 ժամ պարալիզացված էր։ Շատ ձեռնարկություններ, ինչպես Volkswagen-ի գործարանը Պամպլոնայում և դրա դուստր ընկերությունը Seat-ը՝ Բարսելոնայի մերձակայքում, ստիպված էին դադարեցնել արտադրությունը։
Սննդի արդյունաբերության և մանրածախ առևտրի հատվածները նույնպես հայտնել են զգալի կորուստների մասին։ Շատ սուպերմարկետներ ստիպված են եղել թափել սառեցված ապրանքների պաշարները։ Բազմաթիվ խանութներ և ռեստորաններ վաղաժամ փակվել են, բանկոմատները չեն աշխատել, և անհնար է եղել վճարումներ կատարել բանկային քարտերով։
Իսպանիայի կառավարությունը դեռևս չի հրապարակել էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատման պատճառները։ Դեպքի շուրջ հետաքննությունը շարունակվում է։