Իսպանիայի արտգործնախարար. Մենք ունենք բազմաթիվ երկրներ, որոնք ցանկանում են միանալ ԵՄ-ին, քանի որ նրանք կիսում են մեր արժեքներն ու ձգտումները
Իսպանիայի արտգործնախարար. Մենք ունենք բազմաթիվ երկրներ, որոնք ցանկանում են միանալ ԵՄ-ին, քանի որ նրանք կիսում են մեր արժեքներն ու ձգտումները

Այսօր մենք քննարկում ենք առաջիկա տարիներին Եվրոպայի ապագայի երկու առանցքային հարց, առաջինը ընդլայնումն է, մենք ունենք բազմաթիվ երկրներ, որոնք ցանկանում են անդամակցել Եվրամիությանը, քանի որ կիսում են մեր արժեքներն ու ձգտումները,- ասաց Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոն` Եվրամիության ոչ պաշտոնական նախարարական հանդիպմանը:

Նրա խոսքով, նախարարական նիստում կքննարկվեն մինչև 30 կամ 35 անդամի ընդլայնման բյուջետային հետևանքները, անհրաժեշտ ինստիտուցիոնալ բարեփոխումները և որոշումների կայացման գործընթացի բարեփոխումը:

«Մենք կքննարկենք մինչև 30 կամ 35 անդամի ընդլայնման բյուջետային հետևանքները, անհրաժեշտ ինստիտուցիոնալ բարեփոխումները և որոշումների կայացման գործընթացի բարեփոխումը, որպեսզի մնա նույնքան արդյունավետ միություն, ինչպիսին ԵՄ-ն էր Covid-19 ճգնաժամի կամ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ժամանակ։ Միևնույն ժամանակ, մենք ունենք մեկ այլ թեմա՝ Եվրամիության բաց ռազմավարական ինքնավարությունը, ի՞նչ դեր պետք է ունենա Եվրամիությունը այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են էներգետիկան, նոր տեխնոլոգիաները, առողջապահությունը, սննդամթերքը»,- ասաց նախարարը։