Իսպանիայի արտաքին գործերի նախարար. Շնորհավորում եմ Վրաստանին և իմ գործընկեր Իլիա Դարչիաշվիլիին՝ Եվրահանձնաժողովի որոշման կապակցությամբ, սա ևս մեկ քայլ առաջ է եվրոպական ճանապարհին
Իսպանիայի արտաքին գործերի նախարար. Շնորհավորում եմ Վրաստանին և իմ գործընկեր Իլիա Դարչիաշվիլիին՝ Եվրահանձնաժողովի որոշման կապակցությամբ, սա ևս մեկ քայլ առաջ է եվրոպական ճանապարհին

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը շնորհավորում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին՝ Եվրահանձնաժողովի որոշման կապակցությամբ։

Ինչպես գրում է Խոսե Մանուել Ալբարեսը «Twitter»-ի էջում, Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ հանձնարարական տալը եւս մեկ քայլ առաջ է եվրոպական ճանապարհին։

«Շնորհավորում եմ Վրաստանին և իմ գործընկեր Իլիա Դարչիաշվիլիին՝ Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հանձնարարականի կապակցությամբ։ Սա ևս մեկ քայլ առաջ է եվրոպական ճանապարհին, որին Իսպանիան հաստատապես աջակցում է»,- գրել է Խոսե Մանուել Ալբարեսը։