Իսպանիայի արտաքին գործերի նախարար - Մի քանի շաբաթ առաջ ես հնարավորություն ունեցա վրացի գործընկերոջս ասելու, որ կա եվրոպական կառույց, որը պետք է ավարտին հասցվի եվրոպական ընտանիքին միանալով
Իսպանիայի արտաքին գործերի նախարար - Մի քանի շաբաթ առաջ ես հնարավորություն ունեցա վրացի գործընկերոջս ասելու, որ կա եվրոպական կառույց, որը պետք է ավարտին հասցվի եվրոպական ընտանիքին միանալով

Մի քանի շաբաթ առաջ ես հնարավորություն ունեցա վրացի գործընկերոջս փոխանցել այն ուղերձը, որ կա եվրոպական կառույց, որը պետք է ավարտին հասցվի եվրոպական ընտանիքին միանալով,- այս մասին Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոն հայտարարել է՝ Բրյուսելում, Արևելյան գործընկերության անդամ պետությունների և Եվրամիության արտգործնախարարների խորհրդի նիստի մեկնարկից առաջ։

«Մի քանի շաբաթ առաջ Մադրիդում հնարավորություն ունեցա հանդիպելու վրացի գործընկերոջս։ Ես փոխանցեցի ուղերձը, որ կա եվրոպական կառույց, որը պետք է ավարտին հասցվի՝ անդամակցելով եվրոպական ընտանիքին։ Սա այն ուղերձն է, որը ես կփոխանցեմ այսօրվա հանդիպման ժամանակ։

Վեց ամսից Իսպանիան կդառնա ԵՄ Խորհրդի նախագահ երկիր։ Այս երկրների համար շատ կարևոր ժամանակ է երկխոսության մեջ մտնել բոլորիս հետ՝ հաջորդ քայլին լավ պատրաստվելու համար։ Շատ պարզ է, որ եվրոպական ընտանիքում նրանց համար տեղ կա»,- ասել է Իսպանիայի արտաքին գործերի նախարարը։