Իսպանիայի արտաքին գերատեսչությունը հայտարարություն է տարածել Արչիլ Տատունաշվիլու հարցով
Իսպանիայի արտաքին գերատեսչությունը հայտարարություն է տարածել բռնազավթված Ցխինվալիում Վրաստանի քաղաքացու մահվան առնչությամբ:
«Թվիթերում» հրապարակված հայտարարությունում ընդգծվում է, որ Իսպանիան աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
«Իսպանիայի կառավարությունը սպասում է, որ դե ֆակտո իշխանությունը Վրաստանի ձերբակալված քաղաքացու մահվան գործով վարի սպառիչ և թափանցիկ հետաքննություն: Մենք մեկ անգամ ևս հաստատում ենք մեր աջակցությունը՝ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»,- նշված է Իսպանիայի արտաքին գերատեսչության հայտարարությունում: