Իսպանիայի առափնյա պաշտպանությունը Կանարյան կղզիների մոտ փրկել է 79 միգրանտի
Իսպանիայի առափնյա պաշտպանությունը Կանարյան կղզիների մոտ փրկել է 79 միգրանտի, այդ թվում՝ 9 երեխա և երեք կին:
Միգրանտները ծովում էին վեց օրվա ընթացքում:
Փրկվածներին տեղափոխել են Կանարյան կղզիներ և ցուցաբերել առաջին բուժօգնություն:
Ընթացիկ տարում անօրեն ճանապարհով երկիր է մուտք գործել ավելի քան 27 հազար միգրանտ, որը նախորդ տարվա համեմատ, երկու անգամ պակաս է: