Իսպանիան Սեուտայում լողացող արգելապատնեշ է տեղադրում միգրանտների մուտքը կանխելու համար

17:30, 01.08.2026

Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ սկսել է 500 մետր երկարությամբ լողացող փչովի արգելապատնեշի տեղադրումը Մարոկկոյի հետ սահմանին՝ Սեուտայում: Որոշումը կայացվել է տասնյակ հազարավոր միգրանտների քաղաք մուտք գործելուց հետո, հաղորդում են իսպանական լրատվամիջոցները։

Ըստ Իսպանիայի Ներքին գործերի նախարարության՝ Տարախալի ծովաձողի վրա աշխատանքները սկսվել են օգոստոսի 1-ի առավոտյան։

Պաշտպանական համալիրի հիմնական տարրը 500 մետր երկարությամբ փչովի լողացող արգելապատնեշն է: Դրա ջրից վերև գտնվող մասը 30-ից 70 սանտիմետր բարձրություն ունի, իսկ ստորջրյա մասը՝ մեկ մետր խորության վրա: Կառույցը լրացուցիչ ամրացված է երկրի ռազմածովային ուժերի կողմից տրամադրված լողակներով, որոնք ամրացված են հատակին մալուխով և հանգույցով: Նոր արգելապատնեշի հատվածների միջև թողնվել է հատուկ անցում, որը թույլ կտա Քաղաքացիական գվարդիայի պարեկային նավակներին ազատորեն վերահսկել ջրային տարածքը և ապահովել արգելապատնեշի անվտանգությունն ու ամբողջականությունը օրական 24 ժամ։

Ըստ Իսպանիայի Ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալների՝ Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող Իսպանիայի ինքնավար Սեուտա քաղաք է ժամանել Մարոկկոյից 50 հազար միգրանտ: Սեուտայի ​​իշխանությունների գնահատականներով՝ նրանց թիվը հասնում էր մինչև 60 հազարի։ Սեուտա անօրինական ճանապարհով մուտք գործած մոտ 48,3 հազար միգրանտներ վերադարձվել են Մարոկկո։

Նմանատիպ