Իսպանիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Պաղեստին պետությունը։ Այս մասին, ըստ լրատվամիջոցների, Մադրիդում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
Հայտարարությանը նախորդել էր Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հայտարարությունը՝ ազգային հեռուստատեսային ուղերձում, որ Իսպանիան կմիանա «ավելի քան 140 երկրների, որոնք արդեն ճանաչում են Պաղեստինը»։ Սանչեսը նշել է. «Սա միակ ճանապարհն է իրականացնելու այն լուծումը, որը մենք բոլորս ընդունում ենք որպես խաղաղության հասնելու միակ ճանապարհ»։
Ի դեպ, Իսպանիան, Իռլանդիան և Նորվեգիան մայիսի 22-ին հրապարակավ հայտարարեցին, որ այսօր՝ մայիսի 28-ին, պաշտոնապես ճանաչելու են Պաղեստին պետությունը։