Իսպանիան նախատեսում է խիստ կարանտինային միջոցները չեղարկել հունիսի վերջից
Իսպանիան նախատեսում է խիստ կարանտինային միջոցները չեղարկել հունիսի վերջին: Երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի հայտարարությամբ, Իսպանիան բնականոն կյանքին կվերադառնա 4 փուլից բաղկացած ծրագիրն անցնելուց հետո:
Իսպանիայի կառավարության ղեկավարի խոսքով, յուրաքանչյուր շրջան սահմանափակումները կմեղմացնի տարբեր արագությամբ:
Կարանտինային միջոցների համաձայն, փոքր բիզնեսները և հյուրանոցները կբացվեն մայիսի 11-ից, սակայն սոցիալական հեռավորությունը կմնա ուժի մեջ: Դպրոցների մեծ մասը մինչև սեպտեմբեր կլինի փակ:
Սահմանափակ ձևով կվերականգնվեն պատարագները մայիսի 11-ից:
Լողափները հավանաբար կբացվեն հունիսի վերջին: