Իսպանական պետությունը պարտվեց. Կարլես Պուջդեմոն
Իսպանական պետությունը պարտվեց. Կարլես Պուջդեմոն

Կատալոնիայի անջատականները պատրաստվում են վերականգնել իշխանությունը երկրամասում: Երեկ կայացած տեղական ընտրությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ անջատական կուսակցությունները խորհրդարանում մեծամասնություն կունենան:

«Իսպանական պետությունը պարտվեց», – հեռուստատեսային ելույթում հայտարարել է Կատալոնիայի պաշտոնանկ արված առաջնորդ Կարլես Պուջդեմոնը: «Կամ [Իսպանիայի վարչապետ] Ռախոյը փոխում է իր միջոցները, կամ մենք փոխում ենք երկիրը», – ասել է Պուջդեմոնը:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, ով արտահերթ ընտրություններ նախաձեռնեց կատալոնական նախորդ անջատական կառավարությունը ցրելուց հետո, հուսով էր, որ, իր խոսքով, Կատալոնիայի «լուռ մեծամասնությունը» վստահորեն կմերժի անջատականությունն իր քվեարկությամբ:

Քվեարկության արդյունքները անակնկալ են, քանի որ հարցումների արդյունքները ևս վկայում էին, որ Կատալոնիայում մոտավորապես հավասար վարկանիշ ունեն թե՛ անկախության  աջակիցները և թե՛ նրանք, ովքեր համոզված են, որ երկրամասը պետք է մնա միասնական Իսպանիայի կազմում: