Իսպանական մեդիա. «Սեուտայից Մարոկկո է վերադարձվել ավելի քան 48 հազար միգրանտ»
Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող Իսպանիայի ինքնավար քաղաք Սեուտա ապօրինի մուտք գործած մոտավորապես 48.3 հազար միգրանտ վերադարձվել է Մարոկկո։
Մինչ այդ Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը պաշտոնական տվյալներ էր տարածել, որոնց համաձայն՝ Սեուտա վերջին 24 ժամում, ընդհանուր առմամբ, 50 հազար միգրանտ էր ժամանել։ Ընդ որում, քաղաքի իշխանությունների գնահատմամբ՝ նրանց քանակը հասնում էր մինչև 60 հազարի։
Միգրացիոն ճգնաժամի ֆոնին Իսպանիայի իշխանությունները քաղաքում անվտանգությունն ապահովելու համար զինվորականներ են ուղարկել։
Իսպանական մեդիայի փոխանցմամբ՝ նշված ճգնաժամը 2021 թվականից ի վեր ամենամասշտաբայինն է։
Տեղի ունեցածի պատճառով եվրոպական մի քանի երկիր բարձրացրել է Շենգենյան գոտում Իսպանիայի անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը։ Բացի այդ, Իտալիան Իսպանիայի հետ շենգենյան առանց վիզայի ռեժիմն արդեն կասեցրել է։