Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իռլանդիան, Իսպանիան և Եվրամիության այլ երկրներ պատրաստվում են ճանաչել Պաղեստինը որպես անկախ պետություն
Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իռլանդիան, Իսպանիան և Եվրամիության այլ երկրներ պատրաստվում են ճանաչել Պաղեստինը որպես անկախ պետություն

Իռլանդիան, Իսպանիան և Եվրամիության այլ երկրներ պատրաստվում են ճանաչել Պաղեստինը որպես անկախ պետություն, հայտնում են իսպանական լրատվամիջոցները։

Ըստ լրատվամիջոցի՝ պաշտոնական որոշումը կարող է ընդունվել մինչև մայիսի 21-ը։

Իռլանդիան, Իսպանիան, Սլովենիան և Մալթան մարտին համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ պատրաստ են ճանաչել Պաղեստինի պետականությունը, երբ «համապատասխան պայմաններ լինեն»:

Լուրն այն մասին, որ Եվրամիության երկրների մի մասը պատրաստվում է ճանաչել Պաղեստինը որպես անկախ պետություն, եկավ այն ժամանակ, երբ Եվրամիության առաջնորդները քննարկում էին Ռաֆահ քաղաքում Իսրայելի կողմից ձեռնարկված ռազմական գործողության պատասխան քայլերը։

Մինչ այդ 67 Եվրախորհրդարանի պատգամավորներ նամակ են հղել Եվրամիության ղեկավարներին՝ այս հարցով արտահերթ հանդիպում անցկացնելու համար։ Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են Եվրամիությունից պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ։