Իսպանական հրատարակություն – Հայաստանը, Ադրբեջանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել հուշագրի շուրջ, որը նախատեսում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի կառավարումը ամերիկյան ընկերության կողմից

15:37, 23.07.2025

Հայաստանը, Ադրբեջանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել հուշագրի շուրջ, որը նախատեսում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի կառավարումը ամերիկյան ընկերության կողմից։

Այս մասին հաղորդում է իսպանական «Periodista Digital» հրատարակությունը։

Հրապարակումը գրում է, որ Ֆրանսիայի հայկական սփյուռքի ներկայացուցիչների միջոցով ձեռք է բերել «Փոխըմբռնման հուշագիր Թրամփի կամրջի տրանսպորտային միջանցքի ստեղծման վերաբերյալ» վերնագրով գաղտնի փաստաթուղթ։

Աղբյուրների համաձայն, այս տեքստն արդեն հաստատվել է Հայաստանում, Ադրբեջանում և Միացյալ Նահանգներում։

Իսպանական հրատարակությունը գրում է, որ հուշագիրը նախատեսում է «Թրամփի կամրջի երկկողմ տարածաշրջանային տնտեսական միջանցք և պաշտպանական դարպաս» նախագծի իրականացումը։

42 կիլոմետրանոց տրանսպորտային միջանցքը կանցնի Հայաստանի Սյունիքի մարզով։ Հայկական սփյուռքին հասանելի հուշագրում նշվում է, որ Հայաստանը պահպանում է Սյունիքի մարզի նկատմամբ ինքնիշխանությունը։ Սակայն նշվել է, որ տրանսպորտային միջանցքը կշահագործվի համապատասխան լիցենզիա ստացած մասնավոր ամերիկյան ընկերության կողմից։ Միջանցքի օգտագործումից ստացված եկամուտների բաշխումը ընդգծում է այս համաձայնագրի հիմնական շահերը։

Նմանատիպ