Իսպանացի լրագրողները հաղորդում են պատրաստում Վրաստանի զբոսաշրջային ուղղության մասին
Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը հյուրընկալում է Իսպանիայից ժամանած հայտնի «Me voy a comer el mundo» հեռուստահաղորդման լրագրողներին։
Զբոսաշրջության վարչության տվյալներով՝ «Prestur»-ի շրջանակներում իսպանացի լրագրողները պատրաստում են ծավալուն նյութ Վրաստանի զբոսաշրջային ներուժի մասին, որը կհեռարձակվի երեք հեռուստաալիքներով՝ «Canal Cocina», «Selekt», «El Gourmet» Իսպանիայի, Պորտուգալիայի և Լատինական Ամերիկայի երկրներում։
50 րոպե տևողությամբ հեռուստածրագրում միլիոնավոր հեռուստադիտողներ կծանոթանան վրացական մշակույթին և խոհանոցին, ինչպես նաև Վրաստանի զբոսաշրջային ուղղություններին:
Շրջայցի շրջանակներում նկարահանող խմբի անդամները եղել են Թբիլիսիում, Մցխեթայում և Ծալկայի Դաշբաշի կանյոնում։
«Prestur»-ի նպատակն է գրավել զբոսաշրջային հոսքեր Իսպանիայից, Պորտուգալիայից և Լատինական Ամերիկայի երկրներից դեպի Վրաստան և բարձրացնել Վրաստանի մասին իրազեկվածությունը: