Իսլանդիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո հրաբուխը սկսել է ժայթքել
Իսլանդիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո հրաբուխը սկսել է ժայթքել

Իսլանդիայում մի քանի երկրաշարժերից հետո հրաբուխը սկսել է ժայթքել։ Այս մասին հայտնում է Իսլանդիայի հանրային հեռարձակողը։

Ըստ տեղեկությունների՝ հրաբխի ժայթքումը սկսվել է այսօր առավոտյան՝ Գրինդավիկ կղզուց հյուսիս։ Հրաբխից լավան հոսում է դեպի կղզու Գրինդավիկ քաղաք։ Իրավիճակը տեղում ստուգելու համար ուղղաթիռներ են ուղարկվել։

Միևնույն ժամանակ, իսլանդացի օդերևութաբանները հայտնում են, որ անցած գիշեր Գրինդավիկ կղզու մոտ առնվազն 300 հետցնցում է գրանցվել:

Տեղեկության համար՝ վերջին անգամ Ռեյկյանես թերակղզում հրաբուխը ժայթքել էր անցած տարվա դեկտեմբերի 18-ին, ինչի պատճառով Գրինդավիկից եկողների ամբողջական տարհանում է իրականացվել։