Իսլանդիայում հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Իսլանդիայում հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել: Մի քանի երկրաշարժեր առաջացրել են հրաբխի ժայթքման վտանգ : Իսլանդիայի իշխանությունները հրամայել են հարավ-արևմուտքում գտնվող Գրինդավիկ քաղաքի բնակիչներին տարհանել։
Իսլանդիայի օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ Ռեյկյավիկ թերակղզու վրա կամ մերձակայքում ժայթքման զգալի վտանգ կա: Հայտարարության մեջ ասվում է, որ ժայթքումները կարող են սկսվել առաջիկա օրերին ցանկացած պահի:
Վերջին շաբաթների ընթացքում հազարավոր հետցնցումներ են գրանցվել: Հրաբուխը քնած է եղել 800 տարի՝ մինչև 2021 թվականի ժայթքումը։