Իսլանդիայում հրաբուխը դեկտեմբերից ի վեր չորրորդ անգամ է ժայթքել
Իսլանդիայում հրաբուխը դեկտեմբերից ի վեր չորրորդ անգամ է ժայթքել

Իսլանդիայում հրաբուխը դեկտեմբերից ի վեր չորրորդ անգամ է ժայթքել։ Իսլանդիայի ոստիկանությունը տարածքում արտակարգ դրություն է հայտարարել։ Հրաբուխը գտնվում է մայրաքաղաքից հարավ՝ Ռեյկյանես թերակղզում։

Իշխանությունները բնակիչներին նախազգուշացրել էին մոտալուտ ժայթքման մասին մի քանի շաբաթ առաջ: Լավան ժայթքել է հրաբխի հոսքերից դեպի Գրինդավիկ ձկնորսական գյուղ, որտեղից տարհանվել է բնակչությունը։

Հրաբխի նախորդ ակտիվացման ժամանակ բնակավայրից տարհանվել են տեղի բնակիչները։ Հունվարին լավան ամբողջությամբ ավերել էր Գրինդավիկում մի քանի տներ։ Գյուղում ապրում է մոտ չորս հազար մարդ։

Նաև կրկին փակվել է Իսլանդիայում հայտնի ջերմային «Կապույտ ծովածոցը», որը գտնվում է հրաբխի մոտ։

Իսլանդիայում ավելի քան 30 գործող հրաբուխ կա։