Իսլանդիայի վարչապետը հայտարարել է, որ իշխող կոալիցիան փլուզվել է, և որ երկրում արտահերթ ընտրություններ են անցկացվելու
Իսլանդիայի վարչապետը հայտարարել է, որ իշխող կոալիցիան փլուզվել է, և որ երկրում արտահերթ ընտրություններ են անցկացվելու

Իսլանդիայի վարչապետ Բյարնի Բենեդիկտսոնը հայտարարել է, որ իշխող կոալիցիան փլուզվել է, և նոյեմբերի 30-ին երկրում արտահերթ ընտրություններ են անցկացվելու։ Տեղեկությունը տարածում է Իսլանդիայի հանրային հեռարձակողը։

Մամուլի ասուլիսում Բենեդիկտսոնը վկայակոչեց երեք իշխող կուսակցությունների միջև աճող տարաձայնությունները՝ կապված ապաստան հայցողների և էներգաարդյունավետության հետ կապված հարցերի հետ:

Վարչապետի խոսքով՝ երկուշաբթի օրը նա կհանդիպի Իսլանդիայի նախագահ Հալա Թոմասդոտիրի հետ՝ խորհրդարանը ցրելու որոշման վերաբերյալ։

Ըստ լրատվամիջոցի՝ ընտրությունները պետք է անցկացվեն խորհրդարանի ցրման հայտարարությունից ոչ ուշ, քան 45 օր հետո։

Աջակողմյան Անկախության կուսակցության առաջնորդ Բենեդիկտսոնն ընտրվել է Կատրին Յակոբսդոտիրի փոխարեն Իսլանդիայի վարչապետի պաշտոնում ապրիլին այն բանից հետո, երբ վերջինս հայտարարեց իր հրաժարականի և նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։

Կոալիցիոն կառավարությունը, որը բաղկացած է Անկախության կուսակցությունից, Կենտրոնական առաջադիմական կուսակցությունից և ձախակողմյան Կանաչներից, վերջին շրջանում դժվարությունների մեջ է։

Դրա պատճառը հրաբխի ժայթքումն էր, որի հետեւանքով հազարավոր մարդիկ ստիպված էին լքել իրենց տները։ Այս իրադարձությունը մեծացրեց ճնշումը տնտեսության վրա, որն արդեն իսկ բախվել էր բարձր գնաճի և տոկոսադրույքների բարձրացման խնդրին։